ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամում «մարդ կգտնվի»

«Գագիկ Ծառուկյան»  հիմնադրամում «մարդ կգտնվի»
14.03.2014 | 00:25

«Իրատես de facto»-ի նախորդ համարում անդրադարձել էինք այն հարցին, որ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն իր գործունեության մասին տեղեկություններ չի տրամադրում: Այս առնչությամբ փորձեցինք պարզաբանում ստանալ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, խորհրդարանի ամբիոնից «հիմնադրամների» հարցով մշտապես ելույթ ունեցող ՎԱՀԵ ԷՆՖԻԱՋՅԱՆԻՑ: «Ես հիմնադրամի գործառույթներ չեմ իրականացնում,- ասաց պատգամավորը,- «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը միշտ աշխատել է բաց, թափանցիկ, օրենքին համահունչ: Առաջին անգամ եմ լսում, որ անպատասխան դիմում է եղել»:
ԲՀԿ-ական գործիչը, փաստորեն, «գնդակը գլորեց» քննադատության թիրախ դարձած Համահայկական երիտասարդական հիմնադրամի դաշտը, նշելով, որ այս անգամ էլ կառավարությանը հարց պետք է ուղղեր այդ հիմնադրամի առնչությամբ, սակայն հերթ չհասավ: «Սա ոչ թե մասնավոր, այլ մասնավոր անձանց հիմնադրամ է, և նրանք պարտավոր են իրենց գործունեությունը թափանցիկ դարձնել»,- ընդգծեց պատգամավորը: Մեր հարցին` արդյո՞ք «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամում որոշ աշխատակիցներ ստանում են մեկ միլիոնից ավելի գումար, և «կգտնվի՞ մարդ», որ այդ հարցին կպատասխանի, Վահե Էնֆիաջյանը հակադարձեց. «Ոչ միայն «մարդ կգտնվի», այլև մեծ սիրով Ձեզ հուզող բոլոր հարցերին կպատասխանեն»։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1580

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ